all-new-patrol-marks
  • Liwa Festival 2025-ի շրջանակում Nissan-ը ներկայացրել է Patrol-ի պատմության նոր փուլը՝ բացելով առաջին անգամ ստեղծված Dar Patrol-ը։

  • Անվանումը թարգմանաբար նշանակում է «Patrol-ի տուն», և այն լիովին արտացոլում է նախագծի գաղափարը․ ստեղծել վայր, որտեղ միավորվում են լեգենդար ամենագնացի ժառանգությունը, նորարարությունը և այն համայնքը, որը տարիներ շարունակ ձևավորել է Patrol-ի մշակույթը Մերձավոր Արևելքում։

2025 թ. դեկտեմբերի 16: Tal Moreeb ավազաբլուրի ստորոտում տեղակայված երկհարկանի այս յուրահատուկ տարածքը դարձել է փառատոնի առանցքային կետերից մեկը՝ ընդգծելով Patrol-ի անսասան կապը անապատի և արտաճանապարհային վարորդական մշակույթի հետ։ Dar Patrol-ի բացումը նաև շարունակությունն է Nissan-ի և Liwa Festival-ի երկարամյա համագործակցության՝ ընկերության պաշտոնական գործընկեր Al Masaood Automobiles-ի աջակցությամբ։

Ցուցադրության կենտրոնում են Patrol-ի կոնցեպտային տարբերակները, որոնք ընդգծում են մոդելի տեխնիկական ներուժն ու զարգացման ուղին։ Առաջին անգամ տարածաշրջանում ներկայացվել է Patrol Dune կոնցեպտը, որը նախատեսված է ծայրահեղ արտաճանապարհային պայմանների համար։ Այն առանձնանում է երկար ընթացքով կախոցով, լայնացված դիզայնով և հատուկ NISMO անիվներով՝ համալրված խոշոր չափի Yokohama անվադողերով։

Դրան զուգահեռ Nissan-ը ներկայացրել է նաև Project SAFARI նախագիծը՝ ստեղծված հենց տարածաշրջանի համար։ Այն միավորում է Patrol-ի երեք սերունդների կոնցեպտային տարբերակներ՝ Y61, Y62 և նոր Y63։ Յուրաքանչյուր մոդել ստացել է անհատական մոտեցում՝ արտացոլելով Patrol-ի բազմակողմանիությունը և անապատում վստահ գործելու կարողությունը։ Առանձնահատուկ ուշադրություն է գրավում Y61 Patrol Super Safari NISMO կոնցեպտը, ինչպես նաև նոր սերնդի մոդելները՝ արդիականացված կախոցներով, արտաճանապարհային անիվներով և արտաքին փոփոխություններով։

Nissan-ի Մերձավոր Արևելքի, Սաուդյան Արաբիայի և ԱՊՀ երկրների նախագահ Թիերի Սաբբաղը նշել է, որ Patrol-ը վաղուց դարձել է ավելին, քան պարզապես ավտոմեքենա։ Նրա խոսքով՝ Liwa-ն այն վայրն է, որտեղ հանդիպում են ավանդույթն ու նորարարությունը, իսկ Dar Patrol-ը ստեղծվել է հենց այդ գաղափարն ապագային փոխանցելու համար։

Dar Patrol-ը բացվում է դեպի Tal Moreeb-ի լեգենդար ավազաբլուրը, որտեղ տարիներ շարունակ Patrol-ը հաստատել է իր համբավը՝ հաղթահարելով ամենաբարդ վերելքները։ Այս վայրը մինչ օրս համարվում է անապատային վարորդների գլխավոր փորձադաշտը։
Տարածքում ներկայացված է նոր Patrol-ի ամբողջ մոդելային շարքը՝ սկսած տեխնոլոգիապես հագեցած Patrol V6T Platinum-ից, մինչև առաջին անգամ տարածաշրջանում առաջարկվող Patrol PRO-4X-ը և բարձր արտադրողականությամբ Patrol NISMO-ն՝ 495 ձիաուժ հզորությամբ։

Liwa Festival-ի երեք շաբաթների ընթացքում այցելուները հնարավորություն ունեն ոչ միայն ծանոթանալու նոր մոդելներին, այլև մասնակցելու անապատային թեստ-դրայվերի, փորձարկելու նոր կախոցային համակարգերը և վայելելու տեսարանը Dar Patrol-ի տանիքից։ Dar Patrol-ը դարձել է վայր, որտեղ Patrol-ի անցյալը, ներկան և ապագան հանդիպում են նույն անապատում։

all-new-patrol-marks
all-new-patrol-marks
H1 FY25