Խախտեք սովորականը Բացահայտեք բացառիկ զգացողություն։
Ներկայացնում ենք Բոլորովին Նոր Nissan Patrol-ը
v-motion grille

Դիզայն

Խորհրդանշական. Անզուգական.

Յուրաքանչյուր հարթ գիծ և նրբորեն ձևավորված միացում հաղորդում են առանձնահատուկ ոճ և ինքնություն՝ ընդգծելով V-motion grille-ի համարձակ բնավորությունը։

Դիզայն

Ձևավորեք ձեր ներկայությունը ճանապարհին

1/2 Երկգույն արտաքին տեսք

Շնորհիվ Nissan Patrol-ի համարձակ՝ երկգույն արտաքին ձևավորման, այն ստեղծում է հեղինակության և նրբաճաշակության բարձր զգացում

two tone exterior

1/2 Հիշվող լուսարձակներ դռների տակ

Վերապրեք Patrol-ի ժառանգությունը՝ յուրահատուկ լուսային խորհրդանիշով, որը միանում է, երբ մոտենում կամ բացում եք դռները։ Այն խորհրդանշում է Nissan Patrol-ի լեգենդար պատմությունը՝ սկսած 1951 թվականից։

puddle lamps

1/2 Երկակի C-աձև լուսարձակներ

նդգծիր քո ներկայությունը ճանապարհին՝ շնորհիվ յուրահատուկ Double C ձևով լուսարձակների, որոնք ներդաշնակորեն ձուլվում են արտաքին ձևավորմանը։

double c-shape headlights
interior

Դիզայն

ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Շքեղության և նրբաճաշակության խորհրդանիշ`Nissan Patrol ը վերսահամանում է ոճի և հարմարավետության չափանիշները։ Մուտկ գործեք, և կգտնեք ընդարձակ սրահ, որը մանրակրկտորեն նախագծված է պրեմիում նյութերով, էրգոնոմիկ կարգավորիչներով և առաջադեմ տեղեկատվաժամանցային համակարգով։ Nissan Patrol-ով յուրաքանչյուր ճանապարհորդություն` եզակի փորձառություն է։

Դիզայն

Շքեղության և նրբաճաշակության խորհրդանիշ

1/2 0 ճնշմամբ նստատեղեր` ոգեշնչված ճապոնական դիզայնով

Վայելիր բարձրակարգ կաշվե՝ շղարշավոր ձևավորմամբ նստատեղերի հարմարավետությունը, որոնց վրա պատկերված են ճապոնական մշակույթից ներշնչված նուրբ նախշեր։ Բարձր խտությամբ փրփուրային կառուցվածքը յուրաքանչյուր նստատեղին տալիս է բացառիկ հենարան՝ ճիշտ կեցվածքի համար։

zero gravity seats

1/2 8 հարմարավետ նստատեղեր

Խելամիտ ձևավորված երեք շարք նստատեղերը ապահովում են բավականաչափ տարածք՝ ութ հոգու հարմարավետ տեղավորման համար։ Յուրաքանչյուր նստատեղ կարելի է կարգավորել անհատական նախասիրություններին համապատասխան։

comfortable seats

1/2 Պանորամային տանիք

Բացահայտեք աշխարհը նոր տեսանկյունից պանորամային տանիքի հետ։ Այն ուրաքանչյուր ուղևորություն դարձնում է տեսարժան արկած՝ շնորհիվ տարածության և ազատության, երբ սրահի ներսը միաձուլվում է բնության գեղեցկության հետ։

panoramic sunroof
performance

Կատարողականություն

ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փորձե՛ք ճշգրտության, կրքի և գերազանցության սիմֆոնիան։ Nissan Patrol շարժիչի ձայնը բացահայտում է իր ողջ ներուժը՝ ապահովելով վարման փորձ, որը գերազանցում է սովորականը՝ հետք թողնելով էնտուզիաստների սրտերում։

Կատարողականություն

Բազմակողմանի ուղեկից ձեր բոլոր արկածների համար

1/2 3.8լ V6 / 3.5լ V6 TWIN TURBO

engine

1/2 9-աստիճան ավտոմատ փոխանցման տուփ

Ձեռք բերե՛ք վառելիքի օպտիմալ խնայողություն և անհավատալի արագացման կատարողականություն ցածր փոխանցումներով։

transmission

1/2 Բազմակողմանի ուղեկից Ձեր բոլոր արկածների համար։

Nissan Patrol-ն ունի նորարարական ադապտիվ օդային կախոց, որն դարձնում է բազմակողմանի ուղեկից՝ հարմարեցված Ձեր բոլոր արկածների համար։ Այն հնարավորություն է տալիս ուղևորներին հեշտ մուտք ու ելք ապահովել, հարմար բեռնել և բեռնաթափել, ապահովել ավելի լավ ընթացք և կառավարում, ինչպես նաև օպտիմալացված արտաճանապարհային կատարողականություն։

suspension

1/2 Piano կոճակներով էլեկտրոնային փոխանցիչ

Նորարար Piano կոճակներով էլեկտրոնային փոխանցիչը թույլ է տալիս հարթ և դյուրին անցում կատարել արագությունների միջև։ Յուրաքանչյուր հպում ապահովում է անմիջական վերահսկում, ստեղծելով գերազանց վարորդական փորձառություն։

piano button
patrol modes

Կատարողականություն

Արագ անցում կատարել վարորդական ռեժիմների միջև՝ առանց կանգառի

performance

Տեխնոլոգիաներ

Նուրբ, Խելացի, Ինտուիտիվ

Բարձրացրեք ձեր վարորդական փորձը Nissan Intelligent Mobility համակարգի միջոցով, որը բնական կերպով ընդլայնում է ձեր զգայունակությունը և արձագանքը։ Այն գործում է որպես ձեր զգայարանների շարունակություն և երբեմն նույնիսկ ձեր փոխարեն։ Nissan Intelligent Mobility-ը մեր նվիրումն է լուսավոր ապագայի համար, որը մեզ տեղափոխում է անվտանգ, կայուն և հուզիչ աշխարհ։

TECH

NISSAN INTELLIGENT MOBILITY

Բարձրացրեք ձեր վարորդական փորձը Nissan Intelligent Mobility համակարգի միջոցով, որը բնական կերպով ընդլայնում է ձեր զգայունակությունը և արձագանքը։ Այն գործում է որպես ձեր զգայարանների շարունակություն և երբեմն նույնիսկ ձեր փոխարեն։ Nissan Intelligent Mobility-ը մեր նվիրումն է լուսավոր ապագայի համար, որը մեզ տեղափոխում է անվտանգ, կայուն և հուզիչ աշխարհ։

1/2 ԿԱՆԽԱՏԵՍՈՂ ԱՌՋԵՎԻ ԲԱԽՄԱՆ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Ճանապարհին շարժվելիս սենսորները վերահսկում են առջևի տարածքը։ Patrol-ի լազերային սենսորը կանխատեսիչ զգուշացում է տալիս՝ տեսողական և ձայնային ազդանշաններով հնարավոր բախումների վերաբերյալ։

collision warning

Տեխնոլոգիաներ

Արդիական ժամանցատեղեկատվական համակարգեր

1/2 28.6” Մոնոլիթ էկրան

Հետևեք ձեր մեքենայի և ճանապարհի մասին բոլոր անհրաժեշտ տվյալներին իրական ժամանակում՝ օգտագործելով երկու 14.3” էկրանները ինտեգրված Google Maps-ով։

monolith display

1/2 Ցուցադրման էկրան՝ վարորդի տեսադաշտում

Տվյալները դիտեք դիմապակու վրա՝ միաժամանակ հետևելով շրջապատին և վայելելով անհոգ վարում։

HUD
klipsch

Տեխնոլոգիաներ

Պրեմիում դասի Klipsch աուդիո համակարգ

1946 թվականին ԱՄՆ-ում հիմնադրված Klipsch ընկերությունը իր նորարարություններով վերափոխել է ձայնային տեխնոլոգիաների աշխարհը։ Այժմ՝ առաջին անգամ, Klipsch-ը միավորվում է Nissan-ի հետ՝ ներկայացնելու ձայնային կատարելության իր հարուստ ժառանգությունը նորագույն Nissan Patrol-ում։

Սկսվում է պատմական համագործակցություն՝ երկու նորարարների հանդիպում։ Նորագույն Nissan Patrol-ը և աշխարհահռչակ Klipsch-ը համատեղ ստեղծում են բարձրակարգ ձայնային փորձառություն՝ վեր սահմանելով ավտոմեքենայի ներսում ժամանցի չափանիշները։ Համակարգը ներառում է 12 բարձրախոս, որոնք խնամքով տեղադրված են սրահում՝ ապահովելով ամբողջական հնչողություն և անթերի հստակություն։